Սեպտեմբերի վեցին Գրանադա քաղաքում մեկնարկել է հրաձգության աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանի ընտրանին Իսպանիա է մեկնել Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր (հրացան), Զավեն Իգիթյան, Սևակ Արշակյան (ատրճանակ), Հովհաննես Խաչատրյան, Շանթ Սարգսյան, Ռազմիկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ) կազմով: Հավաքականի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը, մարզիչներն են Խորեն Իգիթյանն ու Գագիկ Մելոյանը: Պատվիրակության մեջ է նաև մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Աշխարհի հզորների հետ մրցապայքարում մեզ համար, իհարկե, որոշակիորեն դժվար կլինի, սակայն սա է բարձունք տանող միակ ճանապարհը՝ փորձով ու հասունանալով հասնել արդյունքի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ